Հերիք է գնանք, տենց մութ անկյուններում, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բա՞ն ունեք ասելու, ինչի՞ չեք գալիս. Փաշինյան
Քաղաքական
17:48 07/05/2025

Հերիք է գնանք, տենց մութ անկյուններում, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բա՞ն ունեք ասելու, ինչի՞ չեք գալիս. Փաշինյան

«Այդ մարդկանց  ասել եմ՝ հերիք է կամ միամիտ կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք  ու լուրջ դեմքով բաներ պատմեք։  Բան ունե՞ք ասելու՝ եկեք, գնանք, խոսենք ուղիղ եթերում»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցերից մեկին, որ «Հայկական համալսարան» կրթական կենտրոնը կազմակերպել էր հանդիպումներ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ։

Փաշինյանը շարունակեց. «Հերիք է գնանք տենց մութ անկյուններում, առանձնացված... Բան ունե՞ք խոսելու, եկեք, գնանք, խոսենք։  Ինչի՞ մասին եք ուզում, խոսենք։  Ուզում եք Ղարաբաղի բանացությունների, պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասին խոսենք, եկեք, գնանք, խոսենք։

Ինչքան պետք է գնան թաքուն, էս պատի տակ, էն պատի տակ, էն ծառի տակ, հնարավոր մութ անկյունում նստեն, խոսեն: Բան ունե՞ն խոսելու... Ռոբերտ Քոչարյան,  Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան՝ բան ունեք ասելու։ Ասում եմ՝ գնանք, ուղիղ եթերում կանգնենք, խոսենք։ Ինչի՞ չեք գալիս»։

Փաշինյանը նաև ասաց, որ երբ որ տեղի է ունեցել 2022 թ. սեպտեմբերյան պատերազմը, երբ որ Հայաստանի տարածք ներխուժում է  տեղի ունեցել, ընդ որում, դա առաջինը չի եղել,  որոշում է կայացրել, որ ՀՀ կառավարությունը պետք է ճանաչի ՀՀ տարածքային ամբողջականությունը։

«Նրանք, ովքեր մինչև հիմա չեն արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել  2022 թվականի հոկտեմբերի 6-ին, պետք է նորից վերադառնամ ու արձանագրեմ՝ հոկտեմբերի 6-ին, ինչքան էլ դա աբսուրդ հնչի, Հայաստանի վարչապետը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այո, նաև  հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև մեր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է մեր հարևանների տարածքային ամբողջականությամբ։

Իսկ եթե այս մտքի հետ բանավեճ ունեն, ուղիղ եթերում հրավիրում եմ բանավեճի։  Ընդհանրապես, որևէ մի բան երբ ասում են, հերթական սարսափազդու, հիմար միտքն են  արտահայտու մեր հարգելի գործընկերները, ուրեմն առաջին ռեակցիան իմացեք՝  ձեր խելոք,  հիմար, իմաստուն, մտքերը հավաքեք ու եկեք կանգնենք...

Ազնիվ բան եմ չէ՞ առաջարկում՝ մեկն ընդդեմ երեքի։ Եկեք բանավեճի, ինչու չեք գալիս»,- ասաց Փաշինյանը։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հերիք է գնանք, տենց մութ անկյուններում, Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, բա՞ն ունեք ասելու, ինչի՞ չեք գալիս. Փաշինյան