Դերասան և էքստրեմալ սպորտի վարպետ Սերգեյ Բոյցով. «Հայաստանը սեր է»
Աշխարհում
15:53 07/05/2025
Աշխարհ

Դերասան և էքստրեմալ սպորտի վարպետ Սերգեյ Բոյցով. «Հայաստանը սեր է»

Աշխարհահռչակ էքստրեմալ մարզաձևերի մարզիկ, դերասան, պարաշյուտիստ, Ռուսաստանի ռեկորդների գրքի կրկնակի ռեկորդակիր Սերգեյ Բոյցովն Ազատի ջամբարի վրա՝ 2450 մ բարձրության վրա օդապարիկում սեղանի թենիսի յուրօրինակ խաղից հետո սեր է խոստովանել Հայաստանին։ Նա Հայաստանից ստացած իր տպավորություններով կիսվել է ինսթագրամի իր էջում՝ հրապարակելով նաև տեսանյութ։

«Մեծ շնորհակալություն հայ ժողովրդին։ Հյուրընկալության, ավանդույթների, բարության, լույսի և սիրո համար։

Շատ կարևոր է, թե ինչպես ազգի ներկայացուցիչը ձեզ կցույց տա իր երկիրը, կտա ձեզ առաջին փորձը՝ այս վայրի մասին ճիշտ եզրակացություն անելու համար և կսովորեցնի ձեզ հիշել, որ Հայաստանը սեր է», - նշել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դերասան և էքստրեմալ սպորտի վարպետ Սերգեյ Բոյցով. «Հայաստանը սեր է»