Երևանի քաղաքապետարանը՝ «Պատանի հանդիսատեսի» թատրոնի տնօրենին ազատելու լուրերի մասին
Մշակույթ
18:02 07/05/2025
Հայաստան

Երևանի քաղաքապետարանը՝ «Պատանի հանդիսատեսի» թատրոնի տնօրենին ազատելու լուրերի մասին

««Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» ՀՈԱԿ-ի գործունեության ընթացքում առաջացել են որոշակի խնդիրներ, որոնց մասով Երևանի քաղաքապետարանն իրականացրել է ուսումնասիրություններ, ՀՈԱԿ-ի տնօրենից պահանջվել են պարզաբանումներ»,- հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ պատասխանելով Panorama.am-ի հարցին՝  այսօր տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի քաղաքապետարանը որոշել է աշխատանքից ազատել «Պատանի հանդիսատեսի» թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին, ի՞նչն է պատճառը։

«Առկա հարցադրումների մասով պարզաբանումների ներկայացումից հետո, հարցը կքննարկվի Երևանի քաղաքապետարանում և խնդրին նախատեսված կարգով, կտրվի լուծում»,- նշեցին քաղաքապետարանից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի քաղաքապետարանը՝ «Պատանի հանդիսատեսի» թատրոնի տնօրենին ազատելու լուրերի մասին