Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
Քաղաքական
09:04 08/05/2025
Հայաստան

Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Փորձեմ առանց էմոցիայի»,-անդրադառնալով երեկ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հայտարարություններին, պահվածքին՝ գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա շարունակում է.

«Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տվյալ դեպքում Քրիստինե Վարդանյանը և Աննա Գրիգորյանը փաստերով և քաղաքական գնահատականներով ԱԺ-ում խոսեցին իշխանության կողմից համակարգված կոռուպցիայի և բռնությունների մասին։ Նիկոլը հարցերին պատասխանելու փոխարեն կրկին ընկավ (վերջին շրջանում ավելի հաճախ է դա տեղի ունենում) հիստերիայի մեջ։

Ինչու՞։

Պարզ պատճառով, դավաճանը, ով թշնամուն հանձնեց Արցախը, Հայաստանի ինքնիշխան տարածքից հատվածներ, մի քանի հազար հայի գլուխ կերավ, փորձում է իշխանությունը պահել ժողովրդին խաբելով՝ խաղաղություն,ժողովրդավարություն, արդարություն, դեպի Եվրոպա խոստումով։

Ընդդիմադիր պատգամավորները ամեն անգամ իրենց համառ, համարձակ, փաստարկված ելույթներով դեմ առ դեմ բացահայտում են նրա բոլոր ստերը, և զրոյացնում նրա իշխանության մնալու հիմքերը։

Ասում էին խաղաղություն,թշնամին ամեն օր կրակում է, ասում էին ոչ թալանին, պարզվում է համակարգված թալանում են, ասում էին ժողովրդավարության բաստիոն, պարզվեց լիգիտիմացնում են բռնությունները,որը այլևս իրենց իշխանության անբաժան ուղեկիցն է, ասում էին դեպի Եվրամիություն, վաղը գնում է Մոսկվա, լավ իմանալով, որ դա էլ իրեն չի փրկի։

Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի։

Բայց դա քեզ չի փրկելու ,պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայլիդ համար, նախօրոք ասեմ անմեղսունակ լինելու որևէ տեղեկանք չի անցնելու:

Իսկ ոմանց հրճվանքը, դա առանձին թեմա է և ուշադրության արժանի, որը անպատասխան չի մնա»։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հիմա ո՞վ սրա տեղը լինի` չի գժվի. Իշխան Սաղաթելյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին