Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սիրանուշ Սահակյան. ԲԴԽ-ն վերածվել է դատավորների նկատմամբ միջնորդավորված ազդեցություն գործադրող օղակի
«Մենք ունենք մեծագույն խնդիր կապված Բարձրագույն դատական խորհրդի գործունեության հետ»,-Երևանում ընթացող Դատավորների եվրոպական միության (EAJ) ամենամյա համաժողովում ունեցած ելույթում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ սա վտանգավոր պրակտիկա է պայմանավորված այն հանգամանքով, որ սա սահմանադրական մարմին է, որը կոչված էր ապահովելու դատարանների անկախությունն ու դատարանների բնականոն գործունեությունը, մինչեռ վերածվել է դատավորների նկատմամբ միջնորդավորված ազդեցություն գործադրող օղակի, կարգապահական գործիքը էապես չարաշահվում է անցանկալի դատավորների գործունեությունը դադարեցնելու, դատական համակարգը վեթինգի ենթարկելու նպատակով։
«Այս ընտրողական գործունեության թիրախում են հայտնվել նաև Հայաստանի դատավորների միության բազմաթիվ անդամներ»,- ասաց Սահակյանը։
Նա ընդգծեց, որ խնդիրներն այս գործընթացում շատ են. «Օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդը չի ապահովում հիմնաքարային անաչառություն գործի քննության պրոցեսում, մենք տեսնում ենք նաև փոխկապակցված գործունեություն արդարադատության նախարարի հետ, որը հարուցող սուբյեկտ է։
Այս վարույթների շրջանակում չեն պահպանվում դատավորների հիմնարար իրավունքները»,- ասաց Ս. Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։