«Հրապարակ». ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու
Քաղաքական
08:58 08/05/2025
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաև նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։ Գործող վարչությունը 16 հոգանոց է։

Վարչության անդամի պաշտոնին են հավակնում Արուսյակ Ջուլհակյանը, Նվարդ Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, այլք։ Բանն այն է, որ համապետական ընտրություններից առաջ վարչության անդամատոմսը կանաչ լույս է վառելու ԱԺ նախընտրական ցուցակում բարձր տեղ զբաղեցնելու համար ևս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու