Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անորակ էլ չէ՝ քանդվող ասֆալտի, խարխուլ մանկապարտեզի մասին տեսանյութերը տեսել եք։ Նոր Նորքի թաղապետի ու իր կողակիցների կողմից ծեծը հաջորդեց Արթուր Չախոյանի ու ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանի կողմից կոռւպցիոն փաստերի ու բազմաթիվ խոտան աշխատանքների հանրայնացմանը։
Հիմա անեկդոտ՝ մեկը պատմում է.
- ... կռվի թունդ պահին դեմս մի քամակ հայտնվեց, կծեցի... իմն էր։
Նոր Նորքի թաղապետը իբր խոշոր վատնումների դեմն է առնում, ասում է՝ մենք չենք ընդունել մանկապարտեզը, բանվորներին աշխատավարձ չենք տվել
Ու նույն խոսքը թաղապետ Տեր-Մարգարյանի բերանից թռցնում է Փաշինյանը. Մայիսի 7-ին, մինչև «վեր ընգի տեղդ, ինձ մի ներվերս չուտեք» պոռալը կրկնում է՝ ինչ կոռուպցիա, մենք այդ աշխատանքները չենք ընդունել, գումար չենք վճարել։
Նախ՝ ինչ իրավունք ունեք աշխատեցնել ու չվճարել։ Վճարեք բանվորին, տուգանեք շինող ընկերությանը։ Այդ ընկերությունում մի պռոռաբ/աշղեկ չկա՞ր, հետևեր ընթացքում, թե աշխատանքը ինչպես է ընթանում, որ զուր աշխատեցնելուց հետո փաստը դեմներդ չգար։
Իսկ ուր են աշխատանքային նյութերը։ Ես մասնագետ չեմ, բայց ամուր պատի ու ասֆալտի համար ակնհայտորեն նյութեր են պակասում։ Ու՞ր են գնացել դրանց գումարները։
Հիմա՝ նյութերը կերել եք, մարդկանց դատարկ բանեցրել եք, նրանց ժամանակը վատնել եք, ու հիմա բանվո՞րն է մեղավոր։
Այնպես էլ հպարտանում են՝ «չենք ընդունում աշխատանքը»։
Լրիվ՝ «ե՞ս եմ թիվ մեկ պատասխանատու»-ն պատմության կրկնությունն է։
Որերորդ անգամ։
Անահիտ Ոսկանյան