Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի 24-րդ ռակետ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում անցկացվող «Մասթերս» մրցաշարի երրորդ շրջան։
Նա 6:4, 5:7, 6:1 հաշվով պարտության է մատնել աշխարհի 135-րդ ռակետ, արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագային։ Խաղը տևել է 2 ժամ 40 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 101-րդ ռակետ, իտալացի Ֆրանչեսկո Պասարոն։
Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 8 միլիոն եվրո է։
Աղբյուրը`Panorama.am
Placeholder