«Հրապարակ». Ում էր թիրախավորել Փաշինյանը վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ
Օրվա մամուլ
08:36 09/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ում էր թիրախավորել Փաշինյանը վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ հատկապես թիրախավորել էր ընդդիմադիրներից մեկին, առանց անուն տալու գոռում էր. «Սևանի ափին քեզ որտեղի՞ց տուն, դու ի՞նչ իրավունք ունես՝ Սևանի ափին տուն ունենաս, մի հատ էլ գաս, էստեղ կոռուպցիայի մեջ մեղադրես, համբալի մեկը, համբալ»։ ՔՊ-ական շրջանակներից ասացին, որ հասցեատերը պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն է, որ Սևանի ափին առանձնատուն ունի։

ՔՊ կուլիսներում երեկ բուռն քննարկում էին առաջիկայում Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրեթե բացեիբաց խոստովանեց՝ լրագրողների հետ զրույցում ասելով. «Դատախազը գալու է մարդկանց հետևից, որոնք 2008-ին զորք են մտցրել Երևան, գնդակահարել երևանցիներին»։ Սեյրան Մուշեղիչը մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը և անցնում է Մարտի 1-ի գործով: Հիշեցնենք՝ հինգ-վեց տարի նախաքննություն, դատաքննություն է ընթանում, իսկ մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, Բարձր դատարանը ճանաչեց հակասահմանադրական: Ուստի այս գործը վաղուց փլուզված է և եթե որեէ գործընթաց նախաձեռնեն,ապա դա լինելու է միայն նախընտրական քարոզչական նպատակով»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ում էր թիրախավորել Փաշինյանը վերջին հիստերիկ պոռթկումների ժամանակ