Պեսկով. Ռուսաստանը չի արձագանքի ԵՄ-ի՝ իր դեմ «տրիբունալ» ստեղծելու ցանկությանը
Քաղաքական
17:35 09/05/2025
Աշխարհ

Պեսկով. Ռուսաստանը չի արձագանքի ԵՄ-ի՝ իր դեմ «տրիբունալ» ստեղծելու ցանկությանը

Եվրամիության 20 երկրների արտաքին գործերի նախարարները աջակցություն են հայտնել Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալի ստեղծմանը։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս տրիբունալը նախատեսված է Ռուսաստանի ղեկավարության պատասխանատվության դատական ​​քննության համար։

Վեստի.ռու-ն գրում է, որ Լվովում Ուկրաինայի հրավերով կազմակերպված հանդիպման ժամանակ ԵՄ 27 երկրներից 20-ի ղեկավարները աջակցել են Եվրոպայի խորհրդի հովանու ներքո հատուկ դատարան ստեղծելու գաղափարին, որը, ինչպես պնդում են, «կդատի Ռուսաստանի ղեկավարությանը»։

Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարը Լվովում լրագրողներին ասել է, որ տրիբունալի հետագա նիստերը նախատեսվում է անցկացնել Լյուքսեմբուրգում։ Նա նաև նշել է, որ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան մտադիր է հաջորդ շաբաթ մեղադրանքներ հնչեցնել Ռուսաստանի ղեկավարության հասցեին այնտեղ։

Դատարանի աշխատանքները նախատեսվում է սկսել հաջորդ տարի։

ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը մտադիր չէ արձագանքել ԵՄ որոշ երկրների՝ «հակառուսական տրիբունալ» ստեղծելու ցանկությանը։

«Մենք դրան չենք արձագանքում»,- նշել է  նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պեսկով. Ռուսաստանը չի արձագանքի ԵՄ-ի՝ իր դեմ «տրիբունալ» ստեղծելու ցանկությանը