Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) ղեկավարությունը հետաքրքրված է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ 2025 թվականի աշխարհի ակումբային առաջնությանը մասնակցելու հնարավորությամբ։
Այս մասին հաղորդում է Marca թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ, ՖԻՖԱ-ն կարող է նպաստել 40-ամյա աստղային հարձակվողի միանալուն հեղինակավոր մրցաշարին մասնակցող թիմերից մեկի շարքերին։
euro-football.ru-ի հաղորդմամբ, Կրիշտիանուի ներկայիս ակումբը՝ Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրը», չի կարողացել որակավորվել Աշխարհի ակումբային առաջնությանը։
Ռոնալդուն «Ալ Նասր»-ում խաղում է 2023 թվականի հունվարից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագիրը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։