Վրարթ ԱԳՆ դիմաց. Վիրավորներից մեկը նախարարության աշխատակից է
Իրավունք
10:18 10/05/2025
Հայաստան

Վրարթ ԱԳՆ դիմաց. Վիրավորներից մեկը նախարարության աշխատակից է

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ 

Shamshyan.com-ը մանրամասնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։

Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է, իսկ մյուսը՝ օտարերկրացի։ Վրաերթը տեղի է ունեցել հետիոտնի համար նախատեսված անցման վայրից մոտ 20 մետր հեռավորության վրա։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրարթ ԱԳՆ դիմաց. Վիրավորներից մեկը նախարարության աշխատակից է