ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը
Քաղաքական
11:49 11/05/2025
Աշխարհ

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X սոցիալական ցանցում գերատեսչության անունից հայտարարություն է տարածել, որում ասվում է։

«Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը։

Երկխոսությունն առանցքային նշանակություն ունի, և մենք հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում հնարավոր կլինի խաղաղության հասնել։ Այս առնչությամբ ուշադրության են արժանի նաև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերը, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից ավելի վաղ հայտարարվածները»։

Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել մայիսի 10-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի պայմանավորվածության ձեռքբերումը