Տիկին Վարդապետյան, ինձ թվում է Դուք անելիք ունեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին
Քաղաքական
14:24 12/05/2025
Աշխարհ

Տիկին Վարդապետյան, ինձ թվում է Դուք անելիք ունեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին

«Տիկին Վարդապետյան, ինձ թվում է Դուք անելիք ունեք, մայիսի 9-ին Հանրային հեռուստատեսությամբ 44-օրյա պատերազմի կեղծ լուրերի մունետիկի՝ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ իրականացնել իրավական ուսումնասիրություն և գնահատականներ հնչեցնել»,-Գլխավոր դատախազության 2024 թ-ի գործունեության հաղորդումը քննարկելու ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

 Նա անդրադառնալով մայիսի 9-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի «Հարցազրույցներ» ծրագրին ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հայտարարություններին:

«Գնահատական հնչեցրեք  հատկապես մարդկության դեմ իրականացրած հանցագործություն կատարած նացիստական Գերմանիայի և Հիտլերի կառավարման ռեժիմն արդարացնելու կամ վտանգավորությունը մեղմացնելուն ուղղված գործողությունների, ու ոչ ավել ոչ պակաս խեղաթյուրելով ողջ պատմությունը։ Դեռ մի հատ էլ հայերիս էմոցիոնալ ֆոնը բարձրացնելու համար հայտարարում է, թե հիտլերյան Գերմանիան անկախ Հայաստան էր ուզում, ընդ որում՝ մեր պատմական Հայաստանն էր ուզում կերտել»,-հայտարարեց Մինասյանը:

Հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, թե Թուրքիան Գերմանիայի հետ ուներ չեզոքության որոշակի պայմանագիր և որոշակի նյութեր էր մատակարարում։ Նրա խոսքով՝ Թուրքիան այն ժամանակ էական ուժ չուներ հարձակվելու Կովկասում՝  նոր ճակատ բացելու, այդ տեսությունը միֆ է, որը հերքում են արխիվային փաստաթղթերը։

«Դրան հակառակ Գերմանիան ուներ ծրագիր՝ մշակված հստակ ծրագիր էր։ Եվ այդ ծրագիրը ենթադրում էր, որ եթե Գերմանիան Ստալինգրադից հետո իջնի Կովկաս, վերցնի Կովկասը, ապա պիտի Բուլղարիայից որոշակի դիվիզիաներ, ցամաքային զորքեր, այդ թվում նաև՝ անկախ Հայաստանից արդեն նաև հայկական լեգեոները, որի մասին գիտեք՝ Գարեգին Նժդեհ, Դրաստամատ Կանայան, այդ ուղղությամբ աշխատում էին գերմանացիների հետ, որպեսզի ռազմագերիության կարգավիճակ ունեցող հայերից ձևավորեն հայկական լեգեոն և որոշակի ձևավորված հայկական լեգեոներ կային, որոնք ոչ մի լուրջ էական գործողություն չեն արել իրական մարտական դաշտերում։ Բայց եթե նման բան լիներ, պիտի և ՛  Հայաստանից, և ՛  Բուլղարիայից գերմանացիները ներխուժեին գրավեին Թուրքիան։ Այդ ծրագիրը ենթադրում էր նաև միացյալ պատմական Հայաստանի ստեղծում»,-ասել էր Հովհաննիսյանը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիկին Վարդապետյան, ինձ թվում է Դուք անելիք ունեք Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունների վերաբերյալ. Արծվիկ Մինասյանը՝ գլխավոր դատախազին