Մայիսի 11-ին Երևան քաղաքի փոշու կոնցենտրացիան 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի սահմանը
Օրվա թեմա
17:37 12/05/2025
Հայաստան

Մայիսի 11-ին Երևան քաղաքի փոշու կոնցենտրացիան 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի սահմանը

Մայիսի 11-ին Երևանում դիտված ուժեղ քամին, որի առավելագույն արագությունը հասել է 20մ/վ, պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, առաջացել է ամպրոպային ամպում, այսինքն ձևավորվել է հենց Երևանի տարածքում։ Նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանք և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասում առաջացած օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերության հետևանքով։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ անդրադառնալով մայիսի 11-ին Երևան քաղաքում դիտված փոշուն։ 

«Ուժեղ քամու հետևանքով մայիսի 11-ին Երևան քաղաքի կենտրոնում արձանագրվել է մթնոլորտային օդում բաղադրությամբ չտարբերակվող փոշու կոնցենտրացիայի զգալի աճ նախորդող օրերի համեմատությամբ՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, ինչը 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Նախորդ օրվա՝ մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։

Մայրաքաղաքի մյուս դիտակայաններում փոշու կոնցենտրացիայի էական փոփոխություններ չեն արձանագրվել և գրանցված կոնցենտրացիաները գտնվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի սահմաններում, ինչը ենթադրաբար պայմանավորված է ուժեղ քամուն անմիջապես հաջորդած մթնոլորտային տեղումներով»,- նշում են ՊՈԱԿ-ից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մայիսի 11-ին Երևան քաղաքի փոշու կոնցենտրացիան 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի սահմանը