Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ինձ, հատկապես տղամարդիկ ավելի հաճախ գրում են, թե ինչպե՞ս է քննիչը տարբերելու «սիրահետելը» և «հետամտելը». Սոնա Ղազարյան
«Հետամտման մասով ուզում եմ հասկանալ, թե ինչ հմտություններ ունեն մեր քննիչները, որպեսզի բացահայտնեն այս հանցակազմի սուբյեկտիվ կողմը»,-խորհրդարանում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին հարցրեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։
Նա նշեց, որ «հետամտելու» դրույթի մասին օրենքն ընդունելիս և իրավապահ համակարգի հետ այն քննարկելիս կար անհանգստություն, որ այն դժվար տարեբարակելի է։
«Ի դեմ, սոցիալական ցանցերում ինձ, հատկապես մեկնաբանություններում են տղամարդիկ ավելի հաճախ գրում, թե ինչպե՞ս է քննիչը կամ դատավորը տարբերելու «սիրահետելը» և «հետամտելը»»,-ՔԿ նախագահին հարցրեց Սոնա Ղազարյանը։
Արթուր Պողոսյանը նշեց, որ գործերը հիմնականում բաշխում են ըստ հատուկ փորձառության։
«Երբ ղեկավարը վարույթը մակագրում է որևէ քննիչի, անպայման հաշվի է առնում մասնակգիտական հմտությունները և կարողությունները, նաև կոնկրետ հանցատեսակի առումով»,-ասաց Պողոյանը՝ հավելելով, որ փորձում են քննիչներին մասնագիտացնել ըստ բնագավառների, հանցատեսակների։
Սոնա Ղազարյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ընտանեկան կենցաղային բռնության դեպքերով հարուցված վարույթների երեք դեպքից երկուսը կարճվում է՝ ռաաբիլիտացնող հիմքով ՝ հիշեցնելով, որ նախորդ տարի միայն 735 վարույթ է կարճվել է, այն դեպքում երբ ազգային մենթալիտետից ելնելով խնդիր է ընդհանրապես իրավապահներին դիմելը, էլ ուր մնաց դրանք նման տոկոսայնությամբ կարճելուց հետո։