Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը. Վահե Դավթյան
Քաղաքական
17:07 12/05/2025
Հայաստան

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը. Վահե Դավթյան

«2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա 4000-ի փոխարեն՝ արձանագրելով 10% աճ»,-գրում է տնտեսագետ, փորձագետ Վահե Դավթյանը։

Նա մանրամասնում է.

«Արտաքին պարտքի հաշվին մեկ շնչի բաժին ընկնող բեռը կազմել է մոտ 2300 ԱՄՆ դոլար՝ 9,5% աճով, իսկ ներքին պարտքի բեռը՝ 2100 ԱՄՆ դոլար՝ 10,5% աճով։ Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի բնակչության տարեկան աճի դանդաղման ֆոնին։

Պարտքային բեռի նման աճը տեղի է ունենում առանց համարժեք սոցիալ-տնտեսական վերելքի։ Ընդհակառակը՝ այն վկայում է պետական ֆինանսական կառավարման մեջ քաղաքական կամքի պակասի ու արդյունավետության խնդրի մասին։ Նման պայմաններում հասարակության վրա ավելացող ֆինանսական ճնշումն ավելի շուտ խոսում է պարտքի քաղաքական նպատակով օգտագործման, քան իրական զարգացման մասին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել է 4400 ԱՄՆ դոլարը. Վահե Դավթյան