Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արջուտում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, հովիվը հոսանքահարվել ու տեղում մաhաgել է
Այսօր րտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում Արջուտ գյուղում բարձրավոլտ էլեկտրասյան էլեկտրալարերը պոկվել ու ընկել են, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:
shamshyan.com-ը հաղորդմամբ, դեպքի վայրում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ որ մահացածը տղամարդ է, ով հովիվ է։ Հովիվն այդ հատվածում խոշոր եղջերավոր անասուններ արածեցնելիս է եղել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը մահացել է էլեկտրահարվելու հետևանքով: Սատկել են նաև մի քանի խոշոր եղջերավոր անասուններ:
«Այս պահին դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի ծառայողները պարեկների հետ սահմանազատել են տարածքը և պարզում են մահացածի, նաև սատկած խոշոր եղջերավոր անասունների սեփականատիրոջ ինքնությունը:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին, որտեղից խումբ է ժամանում դեպքի վայր:
Դեպքի փաստով ոստիկանության Գուգարքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն»,- գրում է կայքը։
