Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գիտե՞ք որն է նեպոտիզմը, եղե՞լ է դեպք, որ ասեք՝ էսինչը ճիշտ է, մնացածը՝ մունդառ հերյուրանք. Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին
«Ծուխն առանց կրակ չի լինում, ակնհայտ է, որ ունենք նեպոտիզմի ակնհայտ դրսևորումներ։ Նեպոտիզմի հարցն ընդհանրապես ձեր գերատեսչությանը հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, գիտե՞ք թե ինչ է «նեպոտիզմը»»,-հակակոռուպցիան կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Նշելով, որ ամեն օր մամուլում կարդում է նեպոտիզմի(ընկերների և բարեկամների նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի) դրսևորումների մասին՝ ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստվում են մի քանի ուսումնասիրություն և քննություն անել այդ հրապարակումների վերաբերյալ, թե նման գործարքները զուտ արվում է գեղեցիկ աչքերի համար։
Հակակառուպցիոն կոմիտեի նախագահը հայտնեց, որ մամուլի ամենօրյա ուսումնասիրություն են անում, որպեսզի վեր հանվեն կոռուպցիոն երևույթները, նաև՝ գնումների ընթացկարգը։
«Եթե վերցնենք իշխանության և բիզնեսի ծառերը, ապա կտեսնենք, որ դրանց ճյուղերի վրա իրար հետ ընկերական, ազգակցական կապերով կապված մարդիկ կան։ Կոնկերտ, ռեալ՝ էսինչ մարդն այս պաշտոնի է նշանակվել, որովհետև էսինչ մարդու սանիկն է, ինչ-որ մեկի կինն է, կամ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձ է»,- նկատեց Արթուր խաչատրյանը՝ շեշտելով, որ դրանք վերաբերում են պետական կառավարման համակարգին ու բիզնեսին»,-նշեց խաչատըրյանը և հավելեց. «Էդ մամուլը, որ կարդում եք, եղե՞լ է դեպք, որ ասեք էսինչ բանը ճիշտ է՝ մնացածը մունդառ հերյուրանք է»։
Արթուր Նահապետյանն ասաց, թե մամուլի ուսումնասիրությունների հիման վրա կան վարույթներ և թույլատրելիության սահմաններում տվյալներ կուղարկեն պատգամավորին։