Սուտ են խոսում միայն թալանի աթոռը պահելու համար, անորակ շինաշխատանքով մանկապարտեզի համար վճարել էին. Արթուր Չախոյան
Քաղաքական
23:09 13/05/2025
Հայաստան

Սուտ են խոսում միայն թալանի աթոռը պահելու համար, անորակ շինաշխատանքով մանկապարտեզի համար վճարել էին. Արթուր Չախոյան

Հանրային գործիչ Արթուր Չախոսյանը գրում է.

«Հիշում եք չէ՞ կոռուպցիան ծածկադմփոց անելու նպատակով պնդում էին, թե մանկապարտեզի վերանորոգման դիմաց գումար չի վճարվել։

Իսկ իրականությունն այն է, որ այդ անորակ աշխատանքների դիմաց Երևանի քաղաքապետարանը վճարել է 222,164,999 դրամ։

Այո, ճիշտ կարդացիք՝ երկու հարյուր քսաներկու միլիոն դրամ։

Թող ժողովուրդը հետևություն անի ու տեսնի՝ ովքեր են իշխանության ղեկին։ Նրանք, ովքեր ժողովրդի աչքերին նայելով՝ սուտ են խոսում միայն մի բանի համար՝ թալանի աթոռը պահելու համար։

Եվ ամենավտանգավորը՝ այդ սուտը պետական մակարդակով է տարածվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սուտ են խոսում միայն թալանի աթոռը պահելու համար, անորակ շինաշխատանքով մանկապարտեզի համար վճարել էին. Արթուր Չախոյան