Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Կրթվելը նորաձև է» արշավին սովորեցնում են «Ինչպես թքես քաղաքացու վրա, որ չվրիպես» հմտությունը. Արմենուհի Կյուրեղյան
«Սիրելի քաղաքացիներ, մայիսի 7-ին շատերս մասնակից դարձանք ԱԺ դահլիճում անցկացվող« Նորաձև կրթված բռնապետիկը» թեմայով մաստեր կլասին»,- ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ շեշտելով, որ այն ուղիղ կապ ունի Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվության քննարկման հետ։
Բացատրելով, թե ինչու վարչապեն այդեպս հունից դուրս եկավ՝ Կյուրեղյանը նշեց, որ իշխանությունները հայտարարում են, որ հակակոռուպցիոն պայքարն իրենց բրենդն է դարձրել, բայց իրականում իրենց գործողություններով հակառակն են ապացուցում, իսկ ընդդիմությունն էլ ամեն օր իրենց երեսով են տալիս՝ նորանոր կոռուպցիոն սկանդալներ բացահայտելով։
«Բա էլ ոնց դիմանան այս ամենին, բա էլ ոնց հունից դուրս չգան, ոնց չդիմեն մաստեր կլասին, այն էլ նորաձև կրթության մեթոդներով»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Դիմելով Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին՝ Կյուրեղյանը հույս հայտնեց, որ իշխանության կողմից վարչական ռեսուրսն իրենց շահերի համար օգտագործելը նույնպես կոռուպցիոն դրսևորում է և բերեց «Կրթվելը նորաձև է» արշավի կազմակերպման օրինակը։
Նշելով, որ այդ արշավի շրջանակներում անցկացվել է հաղորդակցության հմտությունների վերապատրաստման և կարողությունների զարգացման դասընթաց՝ Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Կրթական արշավի մի քանի բաղադրիչները՝ համոզիչ հաղորդակցումը, պատմելու արվեստն ուղղակիորեն ներկայացվեցին ԱԺ-ում մաստեր կլասով։ Այսինքն՝ էդ ինչ հմտություններ եք սովորեցնում մասնակիցներին. «Ինչպես գործած մեղքերի համար ապագա պատասխանատվություներից խուսափելու հիմքեր ստեղծելու նպատակով նախընտրել խեղճ հարիֆի ու տգետի կարգավիճակը՞», «Ինչպես թքես քաղաքացու վրա, որ չվրիպես», «Ինչպես ստվեր չառաջացնող դատարկություն լինելով հայհոյել պատգամավորին և չքմեղանա՞լ», «Ինչպես վիրավորել լրագրողին և խուսափել պատասխանատվությունից», «Ինչպես թաղապետով ու թիմով ծխեծել հասարակական ակտիվիստին և հենց ծեծվողին կալանքի տանել»,- ասաց Կյուրեղյանը՝ նշելով որ այդ դասընթացի համար պետական միջոցներ են ծախսվում և լսրանը լցնելու համար պետական ռեսուրսներ են օգտագործում և հավելեց. «Տգետն իր տգիտությամբ մյուսներին հանում է տգիտության ճիրաններից, խելքի աշեցեք»։