Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց «Կրթվելը նորաձև է» շարժման մեջ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ «արշավանքն» իրականացրին դեպի Սյունիք՝ «Կրթվելը նորաձև է» ծրագրի շրջանակներում, որը, այլևս կասկած չկա, նախընտրական քարոզարշավի մաս է կազմում: Սկզբում կինը նախաձեռնեց շարժումը, որ քարոզչություն չդիտվի, ապա կնոջ թիկունքում թաքնված ամուսինը ներգրավվեց: Հիմա նա մասնակցում է գրեթե բոլոր հավաքներին, ելույթներ է ունենում, շոշափում է մարդկանց տրամադրությունները, փորձում է գահավիժած վարկանիշը բարձրացնել մինչև 26 թիվ:
Մայիսի 10-ին ամուսինները Կապանում էին, 11-ին՝ Քաջարանում: Կապանում հաջողվել էր տեղի ՔՊ-ական ակտիվի ջանքերով դահլիճ լցնել, Քաջարանում հավաքի կադրերից երևում է, որ դահլիճն ամբողջությամբ չեն լցրել, և դեմքերի մի մասն էլ կրկնվում է․ Կապանից, շրջիկ կրկեսի սկզբունքով, տգետների դպրոցի ունկնդիրներն ուղեկցել էին իշխանական զույգին:
Մասնակիցների մեջ էլ նկատեցինք, որ շատ էին ԶՊՄԿ-ի աշխատակիցները, որոնց կոմբինատի ղեկավարության կողմից հրահանգվել էր Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի համար «մասսովկա» ապահովել: Ընդ որում, նկատեցինք վերջերս կայացած գործադուլի մասնակիցներին, ԵՊՀ երկրաբանության և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանին, որը միակ դեկանն է, որ ԵՊՀ-ում ընդունել է Աննա Հակոբյանին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։