ՀՀ-ում Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել դեսպանատան դիմաց բողոքող կոնյակագործներին
Տնտեսություն
14:39 13/05/2025
Հայաստան

ՀՀ-ում Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել դեսպանատան դիմաց բողոքող կոնյակագործներին

«Իմ տպավորություններով՝ դեսպանը տեղյակ չէր և նոր է հարցում արել Վրաստան։ Սպասում ենք պատասխանի, նա խոստացավ, որ մոտակա ժամանակներում պատասխանը կստանա և կփոխանցի մեզ»,-Վրաստանի դեսպանատան դիմաց հայտնեց Դեսպանի հետ հանդիպումից դուրս եկած կոյնակագործ Հայկ Շահնազարյանը։

 Նա տեղեկացրեց, որ ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը, որ ապօրինի են բացում մեքենաները, բայց դեսպանը հակադարձել է, թե Վրաստանի օրենսդրությամբ իրենք իրավունք ունենին բացել մեքենաները և նմուշառում անեին։

«Մեր մեքենաները կանգնեցվել է, բեռը բացվել է, նմուշառումն կատարվել է և մենք դրա մասին ոչ մի թուղթ չունենք»,-հայտարարեց Շահնազարյանը։

Մինչ այդ կոնյակագործը նշեց, որ եթե նման ձևով իրենց բեռները ուշ տեղ հասնեն, ապա իրենց արտասհմանյան գործընկերները կհրաժարվեն աշխատել իրենց հետ և այլ մատակարարներ կգտնեն՝ նաև այլ երկրներից։

Հայկ  Շահնազարյանը մինչ դեսպանի հետ հանդիպումը լրագորղներին հայտնել էր, որ ոչ բոլոր հայկական ընկերությունների մեքենաներն են կանգնեցնում Վրաստանում և այս պահին ընդամենը 4 ընկերության մեքենաներն են պահվել Գեյզի անցակետում։

 Կոնյակագործը հայտնեց, որ ՀՀ կառավարությունից պահանջ չունեն, այլ խնդրել են, որ իրենց հարցին լուծում տան և էկոնոմիկայի նախարար Վահե Հովհաննիսյանը և նրա տեղակալ Արման Խոջոյանը հավաստիացրել են, որ այդ գործով զբաղվում են, սակայն հավելեց. «Եթե ՀՀ կառավարությունն ի վիճակի լիներ՝ մինչև հիմա հարցը կլուծեր»։

Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում Վրաստանի դեսպանը երկու օրվա ընթացքում իր երկրից պատասխան կստանա և կփոխանցի կոնյակագործներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ում Վրաստանի դեսպանը խոստացել է 2 օրվա ընթացքում պատասխանել դեսպանատան դիմաց բողոքող կոնյակագործներին