Վաղը երևանյան դպրոցում շչակ են գործարկելու
Օրվա թեմա
21:31 13/05/2025

Վաղը երևանյան դպրոցում շչակ են գործարկելու

Մայիսի 14-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի Խ․ Սամուելյանի անվան թիվ 47 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Հակառակորդի հարձակման դեպքում ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Խնդրում ենք չանհանգստանալ՝ հորդրում են ՆԳՆ փրկարարական ծառայությունից։ 
Նաև՝ նույն օրը շչակ է փորձարկվելու Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի բնակավայրում ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում:   Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նորապատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, ևս գործարկվելու է էլեկտրական շչակ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վաղը երևանյան դպրոցում շչակ են գործարկելու