Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վիճաբանություն, հայհոյանք և ծեծկռտուք ԱԺ-ում. «Հիմա կհանեմ ու կշպրտեմ դուրս դահլիճից, այս ինչ լկտիություն է»
«Նիկոլ Փաշինյանն այնքան ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք, դավաճան, բայց կոռուպցիայի հարցը նրան բավական մտահոգում է»,- Ազգային ժողովի նիստում ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Նա անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ նախորդ շաբաթ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «նյարդային, հիստերիկ շարժումներին, սպառնալիքներին»։
Լևոն Քոչարյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը. «Պարոն Լևոն Քոչարյան, չափերդ ճանաչեք... Այ տղան էլ դու ես, չափերդ էլ դու ճանաչի, արա, այ տղա։ Լսիր ես քեզ ինչ եմ ասա՝ արա, Լևոն։
Արա Լևոն, նստիր տեղդ ու լսիր ինչ եմ ասում։
Լսիր, ինչ է ասում ժողովուրդը երկրորդ նախագահ... հանգստացիր մի հատ, դուրս արի այստեղից, այս ինչ ձև է, այս ինչ լկտիություն է... Հանգստացեք մի հատ»,- դիմելով Լ.Քոչարյանին՝ ասաց Արշակյանը՝ պահանջելով լռություն դահլիճում։
Այնուհետև շարունակեց. «Ես քո խոսելու ժամանակ այստեղից բա՞ն էի ասում, հիմա կհանեմ ու կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը, Լևոն։ Հանգիստ նստիր տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ»։
Իրավիճակը լարվեց Ազգային ժողովում, սկսվեց քաշքշոց։
«Գառնիկ Դանիելյան ձեր տեղը նստեք, Լևոն Քոչարյան դուրս եկեք դահլիճից»,- ամբիոնի մոտից ասաց Արշակյանը։