«Հրապարակ». Ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը
Օրվա մամուլ
08:54 14/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախորդ տարվա դեկտեմբերին հրապարակում էինք արել, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի «ախրաննիկներից» մեկը ներկա է լինում ԲԴԽ նիստերին։ Օրինակ, դատավոր Վահե Միսակյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթով նիստի ողջ ընթացքում Անդրեասյանի թիկնապահը ներկա էր դահլիճում: Մեր հրապարակումից հետո Անդրեասյանը հեռացրեց թիկնապահին։ 

Անդրեասյանին փոխարինած ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը վերականգնել է Անդրեասյանի հիմնադրած ավանդույթը և թիկնապահներից մեկին կրկին ետ է բերել նիստերի դահլիճ։ Նախօրեին նրան նկատել էինք դատավորների վերաբերյալ կարգապահական նիստերի քննության ժամանակ: 

Ուշագրավն այն է, որ նիստերի դահլիճ մուտք գործելուց առաջ ԲԴԽ-ի անցակետում տեղը տեղին ստուգում են մուտք գործողներին, խուզարկում նրանց պայուսակների պարունակությունը, հետաքրքիր է՝ ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը։

«Հրապարակ»-ի լրագրողը նկատել է նաև, որ Աթաբեկյանի ախրանան հսկում է նաև այն մուտքը, որտեղ հավաքված էին նախագահն ու անդամները։ Բացի այդ, թիկնապահներին կարելի է նկատել նաև շենքի միջանցքներում և այլ տարածքներում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչից կամ ումից է պաշտպանվում ԲԴԽ նախագահը