Ադրբեջանը չի անցնել «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլ
Մշակույթ
09:39 14/05/2025
Հայաստան

Ադրբեջանը չի անցնել «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլ

Նախօրեին կայացավ «Եվրատեսիլ-2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։ Առաջին կիսաեզրափակչում ելույթ ունեցած 15 երկրներից եզրափակիչ են անցել Նորվեգիայի, Ալբանիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Սան Մարինոյի, Էստոնիայի, Պորտուգալիայի և Ուկրաինայի ներկայացուցիչները։

Եզրափակիչ չեն անցել Ադրբեջանի, Բելգիայի, Կիպրոսի, Սլովենիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները։

Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր «Survivor»  երգը կկատարի մայիսի 15-ին՝ մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը:

Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 17-ին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder