Այս նշաձողի մասին է խոսում նախարարը. Անուշ Պողոսյան
Առողջություն
14:39 15/05/2025
Հայաստան

Այս նշաձողի մասին է խոսում նախարարը. Անուշ Պողոսյան

Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, անդրադառնալով Անահաիտ Ավանեսյանի այսօրվա հայտարարություններին, գրում է.

«Այսօր ՀՀ առողջապահության նախարարը լրագրողների հետ հանդիպման ժամանակ փաստեց, որ առողջապահական համակարգի զարգացման համար անհրաժեշտ է կատարել կադրային փոփոխություններ և, ըստ նախարարի, դեռ մի շարք տնօրեններ և ՀՀԱՆ աշխատակիցներ կազատվեն աշխատանքից: Նախարարը նաև հայտարարեց, որ բժշկական կենտրոններ կառավարելու համար բժիշկ լինելը կարևոր չէ, այսինքն բժիշկ տնօրեններին շատ շուտով կփոխարինեն այլ տնօրեններ, նաև հայտարարեց , որ առողջապահական ոլորտի երկար տարիների փորձ ունեցող բժիշկ կառավարիչները իրենց չափորոշիչներին չեն համապատասխանում: Ստորև տեղադրում եմ նախարարի նշաձողին համապասխանող, ադրենալինը և կորտիզոլը նույն հորմոնները համարող Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տնօրենի պատասխանը:

Այս նշաձողի մասին է խոսում նախարարը»։



 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս նշաձողի մասին է խոսում նախարարը. Անուշ Պողոսյան