«Հրապարակ». Ինչու է Դավիթ Խուդաթյանը հրաժարվում բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ
Օրվա մամուլ
08:33 15/05/2025
Հայաստան

«Հրապարակ». Ինչու է Դավիթ Խուդաթյանը հրաժարվում բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեր տեղեկություններով՝ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հրաժարվում է բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ, որով նրանք կարող են երրորդ երկրից, օրինակ` Վրաստանից բեռնափոխադրում իրականացնել Ռուսաստան: Վարորդները դրան «դազվոլ» են ասում, որի դիմաց նաև վճարում են։ Նրանցից մեկը պատմեց, որ նախարարությունից իրենք մերժում են ստանում, ՏԿԵՆ-ից ասում են՝ չկա, բայց իրենք գիտեն, որ տարեսկզբին ՌԴ-ն ՀՀ ՏԿԵ նախարարությանը տվել է 700 «դազվոլ», որից 500-ը բաժանել են ֆուռատերերին, իսկ 200-ը՝ Դավիթ Խուդաթյանը, չգիտես ինչու, պահել է։

Խոսնակը հաստատեց տեղեկությունը` ասաց, որ տարեսկզբին 700 «դազվոլ» են ստացել, այժմ մնացել է 130 հատ։ Դրանք տրամադրվում են 1 տարի ժամկետով և մինչև տարեվերջ կտրամադրվեն։ Բայց չեն տրամադրվում նրանց, ովքեր նախորդ տրամադրածը դեռ չեն օգտագործել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Ինչու է Դավիթ Խուդաթյանը հրաժարվում բեռնափոխադրում իրականացնող ընկերություններին տրամադրել թույլտվություններ