«Էլոլա»-ի մածունում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են գտել
Առողջություն
16:23 15/05/2025
Հայաստան

«Էլոլա»-ի մածունում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են գտել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Էլոլա» ՓԲԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Տեսչական մարմնից հայտնում են, ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Մածուն» 3,2% արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (Սյունիքի մարզ, գ․Վերիշեն)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Էլոլա»-ի մածունում աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են գտել