Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պուտինը Ստամբուլ չի գնա, Զելենսկին կորոշի հետագա քայլը Էրդողանի հետ հանդիպումից հետո
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի հարցով բանակցությունների համար Թուրքիա չի մեկնի։ Այս մասին հայտնել է նրա խոսնակ Դմիրտի Պեսկովը։
Թուրքիայում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները, նախատեսված է, որ կմեկնարկեն օրվա երկրորդ կեսին։ Դրանք տեղի կունենան Ստամբուլի կենտրոնում գտնվող Դոլմաբահչե պալատում գտնվող Թուրքիայի նախագահի աշխատակազմի գրասենյակում։
Ռուսական պատվիրակությունը, ինչպես երեք տարի առաջ, գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Դրա կազմում են նաև արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
BBC-ն գրում է, որ Մոսկվայի վերջին պահին արված այս հայտարարությունից հետո Ուկրաինան պետք է որոշի իր հեռագա քայլերը։
Կրեմլի կողմից ուղարկված պատվիրակության մակարդակը ենթադրում է, որ առաջընթացը քիչ կլինի, չնայած Մոսկվան պնդում է, որ պատրաստ է «լուրջ» բանակցությունների։ Թե որքան լուրջ է բանակցությունը, դեռ կարող է փորձարկվել։
Ստամբուլում վայրէջք կատարելուց հետո Զելենսկին, խոսելով Ստամբուլում Ռուսաստանի պատվիրակության մասին, ասել է. «Պաշտոնապես ես տեղյակ չեմ Ռուսաստանի ներկայացուցչության մակարդակի մասին։ Բայց այն, ինչ մենք տեսել ենք, նրանց տեսքը նման է փոխարինող անձանց»։
Նա հավելել է, որ Ուկրաինան իր հաջորդ քայլերը կորոշի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։