Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեղասահորդներ Ակոպովա-Ռախմանին զույգի ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո. Ֆեդերացիայի նախագահ
Գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը, որը նախկինում հանդես էր գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, միացել է Հայաստանի հավաքականին։ Metaratings.ru-ին հայտնել է Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը։
«Այսօր Ռուսաստանից պաշտոնապես ստացանք մի փաստաթուղթ, որում նշվում է, որ Ակոպովա-Ռախմանին զույգը այսօրվանից հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո։ Նրանց առաջին մրցելույթը կլինի օգոստոսի վերջին ԱՄՆ-ում՝ ISU Challenger Series-ի շրջանակում, այնուհետև նրանք կմեկնեն Պեկին՝ օլիմպիական որակավորման մրցաշարի»,- ասել է Ստեփանյանը։
Քաղաքացիության փոփոխությունից հետո նրանք իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերին, եթե հաղթահարեն որակավորումը։
«Կարևոր է, որ նրանք միավորներ վաստակեն՝ Միլանի խաղերին մասնակցելու համար»,- նշել է Ստեփանյանը։
Նա ասել է, որ քաղաքացիության փոփոխությունից հետո նրանք իրավունք ունեն մասնակցելու Օլիմպիական խաղերին, եթե հաղթահարեն որակավորումը. «Կարևոր է, որ նրանք միավորներ վաստակեն՝ Միլանի խաղերին մասնակցելու համար»։
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթողներ են՝ Budapest Trophy 2021 և Denis Ten Memorial Challenge 2021, 2022 թվականի Challenge Cup-ում նրանք զբաղեցրել են երկրորդ տեղը։