Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». Քրեական հետապնդում է իրականացվում քաղաքապետարանի նախկին պաշտոնյայի և նրա որդու նկատմամբ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Փետրվարի 5-ին Հակակոռուպցիոն կոմիտեն 7 անձ ձերբակալեց՝ կաշառքի և կոռուպցիոն հանցագործությունների մեղադրանքով։ 2-ը քաղաքապետարանի գործող պաշտոնյաներ էին, 2-ը՝ նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը՝ Ռոբերտ Դարբինյանը, ժամանակին քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունն է ղեկավարել։ Նա այժմ կալանավորված է։
Սակայն պարզվում է, որ մեկ այլ գործով քրեական հետապնդում է իրականացվում նաև նրա որդու՝ Հենրիկ Դարբինյանի նկատմամբ, որին այս տարեսկզբին մեղադրանք է առաջադրվել Տելեգրամ ալիքներից մեկով թմրանյութ վաճառելու համար։ Կրտսեր Դարբինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։