Մնում է անել այն, ինչը Նիկոլ Փաշինյանը լավ է կարողանում՝ հագնել գժի շորեր. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքական
16:41 16/05/2025
Հայաստան

Մնում է անել այն, ինչը Նիկոլ Փաշինյանը լավ է կարողանում՝ հագնել գժի շորեր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմն ակնհայտ նյարդային գործողություններ և հայտարարություններ են անում, ինչը խոսում է ներքին լարվածության բարձր աստիճանի մասին։ Իշխանություններն առավել ցավագին են տանում իրենց վերաբերող կոռուպցիոն փաստերի բարձրաձայնումները՝ դրանք վերածելով ընդդիմության հետ կենցաղային մակարդակի բախումների, նաև՝ հայհոյանքներով է ծեծկռտուքով ուղեկցվող։ Վերոնշյալ միտումների պաճռաների շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։

•Վերջին հենարանը, որին փորձում էին կառչած մնալ, այն է, որ  իբր թե կոռումպացված իշխանություն չեն։ Դա էլ տեսանք, թե հարցուպատասխանի ժամանակ ինչպես ընդդիմադիր պատգամավորները բառիս բուն իմաստով քանդեցին։

 •Իշխանությունները հասկանում են, որ այն պղպջակները, փրփուրները, որից կախվում են, դրանք էլ են պայթում, կորցնում են ամեն ինչ և այստեղ մնում է անել այն, ինչը Նիկոլ Փաշինյանը լավ է կարողանում անել՝ հագնել գժի շորեր, իրեն ոչ ադեկվատ մարդու դիրքում դնել, ինչպես ինքը ժամանակին փորձում էր բանակցությունները տապալել։

•Փաշինյանի՝ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ վազելու պոտենցիալն ավարտվել է մի պարզ պատճառով, որ աշխարհը կամաց-կամաց գալիս է կայունացման, գծերը հստակեցնելու շրջան։

•Այն վարքագիծը, որ դրսևորվեց Հայաստանի կառավարչի կողմից, քաղաքական գնահատականի թեմա չէ, հոգեբաններ են անհրաժեշտ, միգուցե նաև՝ հոգեբույժներ։ Չգիտեմ էլ ինչ մասնագետի գնահատման կարիքն ունի։ Մի բան, որ այն քաղաքական չէ՝ միանշանակ է։

•Քաղաքական գործընթացները Հայաստանում սպանված են, այդ բանավեճը չկա։ ԱԺ-ի զարգացումներից մենք քննարկում ենք իրար հայհոյելը, ծեծելը և այլն։

•Միացյալ Նահանգների քաղաքականությունը, փոփոխությունը տարածաշրջանում ընդհանրապես բոլորի հետ հարաբերություններում, ակնհայտ է դարձնում, որ Ռուսաստանը դարձել է ուժի նոր կենտրոն, բոլորը ձգտում են գնալ դեպի այդ ուժի կենտրոն։ Բայց ես չէի ասի, որ այս իշխանությունները այն հասկացել են և հիմա փորձում են Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել։

 •Ռուսաստանի հետ հարաբերություններ կարգավորել ցանկացող իշխանությունը Հանրայինի եթերում նման քննարկումներ կանե՞ր, կասե՞ր, որ ֆաշիստական Գերմանիան նպատակ ուներ Սովետական Միությանը հաղթելուց հետո մասնատել Թուրքիան և ստեղծել միասնական Հայաստան։ Պարզվում է, որ մենք էլ, որ հարյուր հազարներով զոհ ենք տվել, այդ ժամանակ  կռվում էինք Միացյալ Հայաստան ստեղծելու գաղափարի դեմ։

•Իրականում շատ քայլեր արվեց այս իշխանությունների կողմից, որպեսզի այդ պատերազմը տեղի ունենար և մենք պարտվեինք։

 •Երբ դու չես խոչընդոտում առաջնագծում թշնամուն ինչ-որ գործողություններ անել՝ 40 զոհը, հաջորդ պատերազմի ժամանակ դառնում է 4000 զոհ, 50 զոհը՝ 5000։

•Այնպես չէր, որ իշխանությունը Հայաստանը տարել էր ՌԴ-Արևմուտք հակասությունների դաշտ՝ ընդամենը թույլ էր տվել, որ ՌԴ-ի դեմ բացվեր երկրորդ ճակատը։ Թուրքիայի պարագայում այն երկրորդ ճակատը չի լինելու։ Այն քաղաքականությունն, ինչը, որ իրենք են վարում, լինելու է Թուրքիայի շարունակությունը։

 •Տեսնում եմ վտանգ, նաև համոզմունք ունեմ, որ ռուս-թուրքական հակասություններն ավելի գեներացվելու, ակտիվացնելու և ավելի ակտիվ են դառնալու, հնարավոր է նույնիսկ թեժ փուլերի և այլնի ականատեսը լինենք։

 •Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման այդ փուլին, երբ տեսանելի էր ամեն ինչ, հայտնվեցին ուժեր, այդ թվում նաև ներսում, որ սկսեցին գծել ապագա կոնֆիգուրացիաները, բա մեզ ինչ պետք է լինի, դե եթե այսպես է՝ թող այսպես լինի, պահանջներ և այլն, որին Սրբազան հայրը պատրաստ չէր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մնում է անել այն, ինչը Նիկոլ Փաշինյանը լավ է կարողանում՝ հագնել գժի շորեր. Հրանտ Մելիք-Շահնազարյան