Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկախ մարդու քաղաքական պատկանելիությունից, եթե ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է. ՔՊ-ականը՝ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասին
«Տիկին Գասպարյանն իր հրաժարականի վերաբերալ հրապարակային բացատրություն ներկայացրել է, դրան ավելացնելու և նրա հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի՝ հրաժարական տալու մասին հարցերին, մասնավորապես՝ արդյո՞ք այդ հրաժարականը կապ ունի ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնք նրա անվան հետ են կապված, որոնց մասին բազմաթիվ հրապարակումներ կան։
Կոնկրետ հարցին՝ շինթույլտվություններ, կադաստրային արժեքից ցածր հողի վաճառքներ, ընտանիքի անդամների հետ գնումներ՝ այս ամենն ազդեցություն չի՞ ունեցել իր հրաժարականի վրա, նա ասաց. «Հրաժարականի հետ կապված այլևս ավելացնելու որևէ բան չունեմ, ինչ վերաբերում է հարցին գլոբալ՝ անկախ մարդու անուն-ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»։