Սեբաստիա փողոցում ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. Կան վիրավորներ
Հասարակություն
17:00 16/05/2025
Հայաստան

Սեբաստիա փողոցում ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. Կան վիրավորներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 15:40-ի սահմաններում Երևանի քաղաքապետրանի հաշվեկշռում հաշվառված «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարևանութայամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բենզալցակայանի մոտ տեղադրված երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին: 

Ըստ աղբյուրի, վթարի հետևանքով 9 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 23 երթուղին, տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: 
 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սեբաստիա փողոցում ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը. Կան վիրավորներ