Ծաղկի խանութը թալանողը տեսախցիկի առաջ հանել է վարտիքը
Իրավունք
16:05 16/05/2025
Աշխարհ

Ծաղկի խանութը թալանողը տեսախցիկի առաջ հանել է վարտիքը

Երկու երիտասարդ Եկատերինբուրգում թալանել են ծաղկի խանութը։ Նախքան տարածք ներխուժելը նրանցից մեկը տեսախցիկի առաջ հանել է վարտիքը։ Այս մասին հայտնում է E1.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 15-ի գիշերը քաղաքի Ակադեմիչեսկի թաղամասում։ Կադրերում երևում է, որ երկու երիտասարդ, ենթադրաբար հարբած վիճակում, կանգնած են ծաղկի խանութի մոտ։ Հետո նրանցից մեկը ցած է քաշում տաբատը՝ տեսախցիկի առաջ ցուցադրելով սեռական օրգանները։ Դրանից հետո երիտասարդները կոտրել են դուռը և ներխուժել խանութ։ Այնտեղ նրանք առանց ընտերոլւ հավաքում են ծաղիկները, հետո դուրս գալիս սրահից։

«Մեկ րոպեի ընթացքում նրանք դուրս են բերել մեծ քանակությամբ թանկարժեք ծաղիկներ՝ պիոններ, վարդեր, հորտենզիա, կոտրեցին նաև ծաղկամանները, ծաղիկների մի մասը կոտրված մնացել են սառնարանում և հնարավոր չէ վաճառել»,-պատմել է խանութի մենեջերը։

Խանութի սեփականատերերը բիզնեսին հասցված վնասը գնահատել են հարյուր հազար ռուբլի։ Նրանք հաղորդում են ներկայացրել ոստիկանություն, և իրավապահներն այժմ որոնում են անկարգությունների հեղինակներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ծաղկի խանութը թալանողը տեսախցիկի առաջ հանել է վարտիքը