Զուրաբյան. Փաշինյանն արեց դիվանագիտության մեջ չտեսնված, ամենահիմար քայլերից մեկը
Քաղաքական
16:57 17/05/2025
Հայաստան

Զուրաբյան. Փաշինյանն արեց դիվանագիտության մեջ չտեսնված, ամենահիմար քայլերից մեկը

«Նիկոլ Փաշինյանը գեղջկական իր ուղեղով ԱԺ մի ելույթում փորձում էր բացատրել պրահյան սկզբունքները, արեց դիվանագիտության մեջ չտեսնված, ամենահիմար քայլերից մեկը, դիմեց Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրելով մեկնաբանել դիտավորյալ անորոշ թողնված դրույթներըմ մեկնաբանել անմեկնելին։ Սրանից հիմար քայլ դիվանագիտության մեջ»,-բանախոսություն ընթացքում խոսելով ԼՂ խնդրի մասին՝ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

Նա ընդգծեց, որ այդ դրույթների ուժը հենց անորոշությունն է, սակայն Փաշինյանը պնդում էր ու պնդում, ինչի հետևանքով փորձառու դիվանագետները, որ նման բան չէին տեսել,  հասկացան, որ Փաշինյանի հետ պետք է խոսել պրիմիտիվ լեզվով, որպեսզի հասկանա։

«Այսպես ծնվել է 2019-ի պլանը, որտեղ նշվում էր, որ անորոշությունները հանվում են, պարզեցնում ենք, հինգ  շրջանը հիմա ես վերադարձնում, իսկ Քելբաջարն ու Լաչինի ոչ միջանցքային մասը վերադարձնում ես այն ժամանակ, երբ փոխընդունելի համաձայնություն ձեռք կբերվի ԼՂ վերջնական կարգավիճակի շուրջ»,-ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ դա ընդունելի ու նպաստավոր պլան էր, իսկ Ադրբեջանը կամ պետք է հաշտվեր այն իրավիճակի հետ, որ դրանք մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, կամ լուրջ զիջումներ պետք է աներ։ Սա  ընդունելի տարբերակ էր նաև Ալիևի համար, նա սա շատ հեշտ կծախեր Ադրբեջանի ժողովրդի վրա։

«Ես ինչ որ ասում եմ, դուք կարող եք գտնել 2021 թ. Հունվարի 14-ին Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված մի մեկնաբանության մեջ, որն անում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Պոպովը։ Դա պաշտոնական մեկնաբանություն է, որ մինչ այսօր կա ՌԴ ԱԳՆ կայքում»,-ասաց Զուրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զուրաբյան. Փաշինյանն արեց դիվանագիտության մեջ չտեսնված, ամենահիմար քայլերից մեկը