Հայաստանում աշխատողը շարունակում է լինել խոցելի և վախենալ իր խախտված իրավունքների մասին բարձրաձայնել. Մանասերյան
Իրավունք
14:13 17/05/2025
Հայաստան

Հայաստանում աշխատողը շարունակում է լինել խոցելի և վախենալ իր խախտված իրավունքների մասին բարձրաձայնել. Մանասերյան

«Մեր հանրապետությունում ամեն օր շարունակում են խախտվել աշխատանքային իրավունքները»,-ահազանգում է  Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը։

Նա ընդգծում է.

«Աշխատողը շարունակում է լինել խոցելի և վախենալ բարձրաձայնելու իր խախտված իրավունքների մասին, թեպետ մասնավոր զրույցներում խոսում են ամենամյա արձակուրդի իրավունքի (արձակուրդը ձևակերպում է 20 աշխատանքային օր, սակայն թույլատրվում է օգտագործել մինչև 7 օր, վարձատրության խնդիրների մասին էլ չխոսեմ), աշխատավարձի ամբողջությամբ չգրանցումը, աշխատանքային պայմանագրի` աշխատողի օրինակի չտրամադրումը, արտաժամյա աշխատանքի չվճարումը և այդպես շարունակ։

Աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված իրավանորմերը հստակ կարգավորում են նշածս բոլոր խնդիրները, բայց փաստացի գործատուներին դրանք ոչինչ չեն ասում, առավել ևս պարտադրում, երբ աշխատողները գերադասում են լռել, չօգտվել իրենց միավորման իրավունքից ու չբարձրաձայնել։

Աշխատողը յուրաքանչյուր պետության հենասյունն է, հարգեք աշխատողին, որ ձեր բիզնեսից ստացած եկամուտն ու գերշահույթը գոնե ի նպաստ ձեզ լինի»։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում աշխատողը շարունակում է լինել խոցելի և վախենալ իր խախտված իրավունքների մասին բարձրաձայնել. Մանասերյան