Լռությունը շռայլություն է, որն այս պահին մենք՝ որպես հասարակություն, մեզ թույլ տալ չենք կարող. Շաքե Իսայան
Քաղաքական
15:17 17/05/2025
Հայաստան

Լռությունը շռայլություն է, որն այս պահին մենք՝ որպես հասարակություն, մեզ թույլ տալ չենք կարող. Շաքե Իսայան

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Շաքե Իսայանը գրում է.

«Երեկ Սիրանուշ Սահակյանի հետ մեր զրույցից առանձնացրել եմ մի քանի կարևոր հարցադրում, որոնք մեզանից յուրաքանչյուրի խղճի և քաղաքացիական գիտակցության ուղղակի հասցեատերն են․

- Ինչպե՞ս կարող ենք արդյունավետ պայքարել մեր գերիների վերադարձի համար։

- Աշխարհասփյուռ ազդեցիկ հայերը՝ գործարարներ, արվեստագետներ, մտավորականներ, ի՞նչ իրական ներդրում կարող են ունենալ այս խնդրի լուծման գործում։

- Ի՞նչ կարող է անել յուրաքանչյուր շարքային քաղաքացի իր տեղում, իր դերում՝ բացառելով լռությունն ու անտարբերությունը։

- Ի՞նչ ռիսկեր ենք կրում, եթե Հայաստանը հրաժարվի միջազգային դատական հայցերից։

Կարո՞ղ ենք պատկերացնել մի սցենար, երբ այդ հրաժարումը հավասարազոր է գերիների մոռացման, անհետ կորածների գործերի փակման ու պատերազմական հանցագործությունների անպատժելիության հաստատմանը։

Եթե պետությունն ընտրում է լռությունը և հրաժարվում է իրավական պայքարից, ի՞նչ ուղերձ է հղում միջազգային հանրությանը և, ամենից ցավալին, սեփական քաղաքացիներին...

Գերիների հարցը պահանջում է արթուն խիղճ։

Այն չի կարող հայտնվել օրակարգում և անհետանալ՝ կախված քաղաքական զարգացումներից:

Գերիներին վերադարձնելու կամքը և կարողությունը, արդարությունը և մարդկային արժանապատվությունը վերածվել են մեր պետության վերջին բարոյական հենասյան։

Լռությունը շռայլություն է, որն այս պահին մենք՝ որպես հասարակություն, մեզ թույլ տալ չենք կարող: Պետությունը մեր լռությունը վերափոխում է համաձայնության, ևայդ լռության վրա կառուցվում է անպատասխանատվությունը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Լռությունը շռայլություն է, որն այս պահին մենք՝ որպես հասարակություն, մեզ թույլ տալ չենք կարող. Շաքե Իսայան