Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որոշ երկրներում հայտնաբերվել են vape հեղուկներ, որոնք պարունակում են դիացետիլ. Խուսափեք էլեկտրոնային սիգարետներից
Առողջության իրավունք ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանն ահազանգում է՝ խուսափեք էլեկտրոնային սիգարետներից։
«Օբլիտերացնող բրոնքիէոլիտը (անգլ.՝ Obliterative bronchiolitis) մի ծանր, քրոնիկ և անբուժելի թոքային հիվանդություն է, որի ժամանակ թոքերի փոքր բրոնխիոլները (շնչուղիները) բորբոքվում են, ճզմվում կամ փակվում՝ պատճառելով օդափոխության խանգարում։
Համային հավելումներից առաջացած օբլիտերացնող բրոնքիէոլիտը պայմանավորված է որոշ արհեստական համային նյութերի (հատկապես՝ դիացետիլ նյութի) երկարատև ներշնչմամբ։ Դիացետիլը (Diacetyl) էլեկտրոնային սիգարետների (vape) համային հեղուկներում է, կոնֆետների, սուրճի համային նյութերում։Առաջին անգամ հայտնաբերվել է 2000-ականներին՝ պոպկոռնի գործարանի աշխատողների մոտ (պարունակել է դիացետիլ)։Այդ դեպքերից հետո հիվանդությունը սկսեցին անվանել «popcorn lung»։ Նոր դեպքեր սկսեցին գրանցվել էլեկտրոնային սիգարետ օգտագործող երիտասարդների մոտ։
Որոշ երկրներում հայտնաբերվել են vape հեղուկներ, որոնք պարունակում են դիացետիլ, առանց համապատասխան նշման։
Օրինակ՝ Մեծ Բրիտանիայում և Կանադայում որոշ փորձաքննություններով vape հեղուկների մինչև 60%-ը պարունակում են դիացետիլ (եթե չեն վերահսկվում)։Հիմնական ախտանիշներն են չդադարող չոր հազը, շնչահեղձություն (հատկապես՝ ֆիզիկական ակտիվության ժամանակ), թուլություն,հոգնածություն։ Հիվանդությունը չի անցնում սովորական բրոնխիտի կամ ասթմայի դեղերով, այն անդառնալի փոփոխություններ է առաջացնում թոքերում։
Հ․Գ․ Հուսով եմ հասկանում եք, որ Հայաստանի Հանրապետությունում, որտեղ անգամ դեղերի փորձաքննություն չի արվում, հաստատ vape հեղուկները չեն փորձաքննվի»,-գրում է Ա. Պողոսյանը։