Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի դերասանուհուն վթարի ենթարկած վարորդի նկատմամբ տնային կալանք է նշանակվել
«Մոսկվան արցունքներին չի հավատում» հայտնի ֆիլմի դերսանուհի Ելենա Զեմլյանիկինայի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում նրան վթարի ենթարկած մոտոցիկլիստի նկատմամբ տնային կալանք է նշանակվել։
«Մոտոցիկլի ղեկին եղել է 47-ամյա Սերգեյ Գ.-ն։ Նա ռեստորաններից մեկում ադմինիստրատոր է աշխատում։ ավելի վաղ նա քրեական պատասխանատվության է ենթարկվել թմրանյութեր պահելու ու գողության համար»,-գրում է «Գազետա.ռու»-ն։
Դերասանուհու մահվան մասին հայտնի դարձավ մայիսի 15-ին։ Ճանապարհային ոստիկանությունը հայտնել է, որ դերասանուհին ճանապարհն անցել է կարմիր լույսի ներքո՝ խախտելով կանոնները։
Ավելի վաղ աղբյուրը հայտնել է, որ դերասանուհին շտապում էր հասնել իր ուսանողներին։