Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երևանի ավագանու նիստերին լրագրողները պետք է հետևեն ապակեպատ այս սենյակից
«Մամուլի ազատության և հարմարության մասին»,-իր ֆեյսբուքյան էջում հրապարակած ապակեպատ սենյակի լուսանկարին կից գրել է Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Հովսեփ Կուբաթյանը։
«Ժամանակին Երևանի ավագանու նիստերին լրագրողները կարող էին հետևել հատուկ սենյակից` հեռարձակումը դիտելու միջոցով։
Դրանից հետո մենք նախաձեռնեցինք, որ ավագանու նիստերի նախասրահը, որը պատով առանձնացված էր, հատկացվի լրագրողներին: Պատը քանդվեց և լրագրողները կարող էին ինչպես հետևել, այնպես էլ լսել ավագանու նիստերը։ Այս նորմը ամրագրվեց նաև օրենքով։
Այսօր պարզ դարձավ, որ լրագրողների համար առանձնացված նախասրահը հիմնական դահլիճից առանձնացվել է ապակիով։
Միակ հետևանքը` լրագրողների համար անհարմարությունն է։ Հիմա ավագանու նիստը լսելու համար լրագրողները պետք է դիտեն հեռարձակումը։ Այս ապակին, ոչ մի հարց չի լուծում։ Մինչ այս լրագրողների մասնակցությամբ ոչ մի միջադեպ չի արձանագրվել»։