Այս քանդումները, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն. Տիգրան Ավինյան
Հասարակություն
10:38 19/05/2025
Հայաստան

Այս քանդումները, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն. Տիգրան Ավինյան

«Ապօրինի շինարարության դեմ պայքարը շարունակում է մնալ մեր ամենախնդրահարույց զանցանքներից մեկը, և Երևանի դեմ ծառացած ամենաբարդ խնդիրներից մեկը»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հիշեցնելով, որ ապօրինի շինությունների և հողազավթման դեպքերվ քաղաքապետարանի վերջին ստուգումների ժամանակ կազմվել են 81 արձանագրություն։

Ասելով. թե ապօրինի շինարարության քանակը նվազել է՝ նա շեշտեց, որ այդ մշակույթի դեմ պայքարը դժվար է։

«Բայց ես ուզում եմ հատուկ նշել, որ այս վերահսկողական գործողությունները, պայքարը, արձանագրումները, այս քանդումները, որ իրականացվում են վստահորեն մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն։ Մենք պետք է ընկալենք, որ առհասարակ որևէ տեսակի ապօրինի շինարարությունը մեր քաղքում  ընդունելի չէ և չի կարող լինել։ Այդ ապօրինի շինարարության արդյուքնում է, որ այսօր տարատեսակ այգիներում ունենք տարատեսակ շինություններ, որոնց տերերը շարունակում են պայքարել այդ շինություններն օրինականացնելու համար, իսկ քաղաքապետարանը փորձում է մաքրել այգիներն այդ տեսակ շինություններից»,-ասաց Ավինյանը։

Նա հայտարարեց, թե ապօրինի շինարարությունը Երևան քաղաքում տեղ չունի և դրա դեմ պայքարելու են ամենակոշտ մեթոդներով։

 «Երևանի քաղաքապետարանն անհոգնել քանդելու է պոտենցիալ նոր առաջացող ապօրինի շենքերը, շինությունները, հարկեր, կցակառույցներ առաջ տված բալկոններ և կներեք, բայց մեր օրերում հոգեկան այդ տեսակ դրսևորումները,չեմ կարծում, որ արդեն նորմալ է։ Հարգելի ընկերներ, փողի գողը, գող է, հողի գողը՝ գող չէ, գող է»,-ասաց քաղաքապետը և հայտարարեց, որ նման խախտումների համար տույժերը բարձրացվելու են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս քանդումները, վստահորեն, մեր մշակույթում և վարվելակերպում պետք է փոփոխությունների բերեն. Տիգրան Ավինյան