Ղազարյան. Մարդ ու կին հասկանում են, որ իրենց գործերը լավ չեն, խառնվում են իրար, հարձակվում մեզ վրա
Քաղաքական
11:20 20/05/2025
Հայաստան

Ղազարյան. Մարդ ու կին հասկանում են, որ իրենց գործերը լավ չեն, խառնվում են իրար, հարձակվում մեզ վրա

«Դա 100 տոկոսով Աննա Հակոբյանը չէ, Նիկոլ Փաշինյանն է։ Վստահ եմ։ Մարդ ու կին տանը նստում են, որպեսզի ինքն իր  ֆեյսբուքյան օգտահաշվից գրառում չանի, քանի որ վարչապետ է, պաշտոնապես դա չըկնլավի, միասին նայում են, օրինակ, իմ ճեպազրույցն այս ընդունարանից, խառնվում են իրար, հասկանում են, որ իրենց գործերը լավ չէ»,-ԱԺ ընդունարանում լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով Աննա Հակոբյանի արձագանքներին իրենց հասցեին  արված գրառումներին, մեկնաբանություններին ու հայտարարություններին։

Նա ընդգծեց, որ, ի վերջո,  այս իմպիչմենտի գործընթացի լրջությունը, հնարավոր զարգացումները, հետևանքները շան պես հասականում են, գիտեն՝  վերջն ինչի է տանելու։ 

Ըստ Է. Ղազարյանի, Աննա Հակոբյանի ու Նիկոլ Փաշինյանի «տգետների դպրոց» մարդիկ ստիպողաբար են գնում, «մարզպետներով, համայնքի ղեկավարներով զանգում են, որ մարդ լինի»։  

«Նայում են այդ մարդկանց դեմքերին, սթրես են ապրում, թե ինչ է կատարվում։ Հասկանում են, թե ինչից է այս ժողովորդի վերաբերմունքը. ընդդիմախոսների խոսույթից է, ու մարդ ու կնիկ  հարձակվում են մեր վրա»,- ասաց նա։

Նա նշեց, որ ինքը հայտարարել է օրը մոտավորապես 1 միլիոն 700  հազար դրամ  կազմում է  մենակ իրենց ամառանոցների պահպանման ծախսը. «Դա լրագրողական  հարցումով ստացված տեղեկություն է։

Հիմա սխա՞լ եմ ասում, թող իրենք ճիշտն ասեն, հրապարակեն, թե օրական ինչքան ծախս է  կազմում։

Աննա Հակոբյանին սպասարկում է 2023 թվականի «Լեքսուս» մակնիշի մեքենա։ Մտնում ես կայք, գինը գրված է։ Մամուլը գրել էր՝ 135 հազար դոլար է մեքենան։

Սո՞ւտ է դա։ Մյուս նախագահների, երկրի ղեկավարների կանայք նման մեքենաներ, թիկանազոր չեն ունեցել։ Ասում են՝ ինչո՞ւ եք մեր կոռուպցիան, չարաշահումները, ցոպ ու շվայտ կյանքը բարձրաձայնում։ Ասում են՝ ինչո՞ւ եք ասում մարդ ու կին պետական ուղղաթիռը վերացրել, գնացել են Տաթև տգետների դպրոց։

«Իմ քայլը» հիմնադրամի միջոցառումն է, թող վարձեր մասնավոր ինքնաթիռ, պետական ուղղաթիռով  մասնավոր հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանն ինչո՞ւ են գնում։

Իրենք այա ամենի պատասխանը տալու են»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ղազարյան. Մարդ ու կին հասկանում են, որ իրենց գործերը լավ չեն, խառնվում են իրար, հարձակվում մեզ վրա