«Ազատության անունն է սեր». Ձայնակցում է Վանեցյանն ու դժգոհում խցանումներից
Քաղաքական
14:17 20/05/2025
Հայաստան

«Ազատության անունն է սեր». Ձայնակցում է Վանեցյանն ու դժգոհում խցանումներից

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը կարճ տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ ներկայացնելով իր առօրյայից մի փոքրիկ հատված։

ԼուրջCast նկարահանմանը գնալու ճանապարհին նա հույս է հայտնում, որ շատ հետաքրքիր զրույց է ստացվելու, պատմում է, որ սիրում է մեքենա վարել, երևանյան խցանումներն անտանելի է համարում։

Իսկ մինչև տեղ հասնելը հատուկ ծրագրի օգնությամբ երգ է լսում, «Ազատության անունն է սեր» այս անգամ ծրագիրն այս երգնէ  ընտրում, իսկ Վանեցյանը ձայնակցում է։

Վանեցյանը պատմում է, որ ինքը, ինչպես նաև հայրը ծնվել ու մեծացել են Երևանում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ազատության անունն է սեր». Ձայնակցում է Վանեցյանն ու դժգոհում խցանումներից