Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Փաստ». Առաջիկայում իշխանության ջղաձգումային «դրսևորումների» պակաս չի լինելու
«Փաստ» թերթը գրում է.
«Արդեն առիթ ունեցել ենք հպանցիկ արձանագրելու ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանի «դրսևորումներն» Ազգային ժողովում: Տեսեք, վարչապետի պաշտոնն զբաղեցնող, գործնականում՝ պետության ղեկավարի դիրքում գտնվող անձնավորությունը Ազգային ժողովում իրեն պահում է փողոցային «ռազբորկայի» մասնակցի նման, գործածում է վիրավորական բառեր՝ ընդդիմադիրների հասցեին:
Ի՞նչ է հուշում այս ամենը, ինչի՞ արտահայտություն են նման անընդունելի դրսևորումները: Ամենից առաջ այդօրինակ դրսևորումները վկայում են, որ Փաշինյանի ու նրա «թիմի» ջղաձգությունը հասել է գագաթնակետին: Իրենք հասկանում են, որ մոտեցել են եզրակետին: Իրենք հասկանում են, որ կորցրել են ու շարունակում են կորցնել իրենց արտաքին աջակիցներին և արտաքին աջակցության հնարավորությունները:
Արդյունքում հիմա ջղաձգության դրսևորումների այդ յուրօրինակ «ալիքը» քպական բոլոր «կարկառուններին» է վարակել, ավելին՝ նույնիսկ վարչապետի տիկնոջը: Նա վերջին օրերին ամեն մի իրենց արված անդրադարձին արձագանքում է, որակումներ է տալիս, պիտակումներ, անում է արտահայտություններ, որոնք ուղիղ անձնական վիրավորանք են: Տեսեք՝ Աննա Հակոբյանը տարբեր առիթներով նման որակումներ է տալիս՝ տխմար, տգետ, անբարոյական, ոջիլ, անգրագետ, անդաստիարակ, ղզիկ, էշ...
Մի՞թե իրենք չգիտեն, թե ինչ է մտածում ժողովուրդն իրենց մասին: Իրենք չգիտե՞ն, թե ինչեր են իրենց մասին ասում, որ հրապարակային միգուցե չեն գրում: Իհարկե, գիտեն: Ինչպե՞ս կարող են չիմանալ: Եվ, գիտեք, շատ հնարավոր է, որ հենց այդ իմանալը, հենց այդ մերժվածության զգացումն է բերում նման ջղաձգությունների: Այսինքն, պատճառները հենց այն են, ինչի մասին խոսեցինք վերևում: Իսկ առաջիկայում այդ ամենի առիթներ դեռ շատ են լինելու: Ու ջղաձգումային «դրսևորումների» պակաս էլ, ըստ այդմ, չի լինելու»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։