Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ովքե՞ր են կողմ բոլոր հարցերը դարձնել չզեկուցվող. Ավինյանը՝ աղբահանության դիմաց չվճարելու տույժերը չեղարկելու նախագծի մասին
«Ովքեր են կողմ բոլոր հարցերը դարձնել չզեկուցվող»,-Երևանի ավագանու նիստի մեկնարկին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Մինչ այդ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը առաջարկեց օրակարգի երկու հարց զեկուցվող դարձնել, իսկ մեկ հարցը հանել և կանխատեսելով, որ իր առաջարկներին ՔՊ խմբակցությունը դեմ է քվերակելու, առաջարկեց օրակարգից հանել միակ զեկուցվող հարցը և բոլոր հարցերը չզեկուցվող ընթացակարգով ընդունել։
Ավագանին 34 կողմ, 25 դեմ ձայներով ընդունեց օրակարգը՝ մինչ այդ մերժելով Մանուկ Սուքիասյանի առաջարկները՝ նաև բոլոր հարցերը չզեկուցվող համարելու վերաբերյալ։
Քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ասաց, որ Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի 265-Ն որոշմամբ սահմանված բնակելի նպատակային նշանակության շենքերում և շինություններում աղբահանության վճարի դրույքաչափի հաշվարկման մեթոդի կիրառման, ինչպես նաև հաստատուն ելակետային տվյալների հիման վրա աղբահանության վճար վճարողների հաշվառման էլեկտրոնային նոր համակարգի ներդրման արդյունքում հաշվարկված աղբահանության վճարի չափը առցանց հարթակում դիտելու, և վճարումների ընդունման առցանց համակարգի միջոցով «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետներում վճարումներ կատարելու ոչ ամբողջական հնարավորության հետևանքով առաջարկվում է տույժ-տուգանքներ չկիրառել։
«Երևան քաղաքում 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված ժամկետներում չվճարած ֆիզիկական (ներառյալ` անհատ ձեռնարկատերը և արտոնագրային վճար վճարողը) և իրավաբանական անձանց, հիմնարկներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ազատել 2025 թվականի հունվար, փետրվար, մարտ, ապրիլ և մայիս ամիսների համար հաշվարկված աղբահանության վճարը Օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու հետևանքով մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը ներառյալ հաշվարկված տույժերի վճարման պարտականությունից»,-ասաց Հակոբյանը: