«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել չնայած իր շատ բարձր հակավարկանիշի
Օրվա մամուլ
08:50 21/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել չնայած իր շատ բարձր հակավարկանիշի

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որ նեղացել էր ՔՊ-ից, քիչ էր մնում՝ կալանավորվեր, կրկին սկսել է ակտիվանալ։ Նա Նիկոլ Փաշինյանի թիմում իր դիրքը հնարավորինս ուժեղացնելու, 2026 թվականին սպասվող ընտրություններում ընտրացուցակի անցողիկ տեղ գրավելու համար անձնազոհության է անգամ գնում՝ ԱԺ ամբիոնից հայհոյելով:

Թորոսյանը, հիշեցնենք, որպես վկա անցնում է կորոնավիրուսի կառավարման տարիների չարաշահումների քրեական գործերից մեկով։ Չնայած դրան՝ իրավապահները չեն շտապում խորանալ նրա գործողություններում, քանի որ այս պահին չկա քաղաքական նպատակահարմարություն:

Իրավապահ համակարգը շարունակում է լռություն պահպանել, և այդ ֆոնին հանրության շրջանում կրկին առաջանում են արդարացի հարցեր՝ արդյո՞ք «ՔՊ-ական լինելու մանդատը» նշանակում է «անձեռնմխելիություն»։

Նկատելի է նաև, որ քաղաքական սեզոնի ակտիվացմանը զուգահեռ, Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել՝ ընդհուպ ԱԺ ամբիոնից հայհոյելով: Մինչդեռ նրա հակավարկանիշը այնքան բարձր է, որ դժվար թե «մահվան նախարար»-ի որակում ստացած (Էդգար Ղազարյանի կողմից) անձի համար թափուր տեղ լինի ապագա մարտահրավերներում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը փորձում է պահանջված լինել չնայած իր շատ բարձր հակավարկանիշի