Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշխարհի 24-րդ ռակետ Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Ժնևում (Շվեյցարիա) կայացած ATP-250 մրցաշարում դուրս է եկել քառորդ եզրափակիչ այն բանից հետո, երբ նրա մրցակիցը՝ ճապոնացի մարզիկ, աշխարհի 62-րդ ռակետ Կեյ Նիսիկորին, հրաժարվել է հետագա պայքարից։
Հանդիպումը մեկնարկել էր նախօրեին, բայց անձրևի պատճառով դադարեցվել էր։ Այդ պահին Խաչանովը առաջին սեթը հաղթում էր 7:5 հաշվով, երկրորդը պարտվում էր 2:5 հաշվով։ Խաղը պետք է շարունակվեր այսօր, սակայն ճապոնացի մարզիկը հրաժարվել է մասնակցությունից։
Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի ավստրիացի Սեբաստիան Օֆները կամ պորտուգալացի Նունո Բորխեսը։
Ժնևում կայանալիք մրցաշարը կավարտվի մայիսի 24-ին։ Մրցույթի մրցանակային ֆոնդը կազմում է 596 հազար եվրո։
Այսօր Կարեն Խաչանովը դարձավ 29 տարեկան։